հուշում.

հարցեր և պատասխաններ

Ինչպե՞ս մասնակցել Orange Բոնուս ծրագրին

Orange Բոնուսին միանալու համար գրանցման կարիք չկա: Պարզապես խոսեք և վերալիցքավորեք հաշիվը:

Ես Orange Business բաժանորդ եմ և օգտվում եմ իմ հիմնարկության կորպորատիվ հաշվից: Արդյո՞ք կարող եմ օգտվել Orange Բոնուս ծրագրից:

Orange Բոնուս ծրագիրն առայժմ նախատեսված է միայն Խոսենք և Ամեն ամիս բաժանորդների համար: Կորպորատիվ բաժանորդներն օգտվում են իրենց կորպորատիվ հաշվի հատուկ սակագներից և առավելություններից:

Ինչպե՞ս կարող եմ ստուգել կուտակած միավորների քանակը

Ձեր միավորները կկուտակվեն հատուկ հաշվի վրա: Կուտակված միավորների քանակը կարող եք ստուգել` Ձեր Orange համարից պարզապես հավաքելով *155#:

Ի՞նչ կստանամ իմ միավորների դիմաց

2010 թվականի մայիսից սկսած` կուտակած բոլոր միավորները կարող եք փոխանակել SMS փաթեթների, Orange ցանցում և ցանցից դուրս զանգահարելու րոպեների փաթեթների և այլ ծառայությունների հետ: Տարվա ընթացքում կընդլայնվի այն ծառայությունների ցանկը, որ կարելի է ձեռք բերել կուտակած միավորների դիմաց:

ինչպես մասնակցել

Դա շատ հեշտ է: Orange Բոնուսին միանալու համար գրանցման կարիք չկա: Պարզապես խոսեք:

ինչպես կուտակել միավորներ

Դուք կստանաք բոնուսային միավորներ ամեն անգամ, երբ զանգահարեք Հայաստանի ֆիքսված, այլ բջջային օպերատորների բաժանորդներին և դեպի միջազգային համարներ, կամ զանգեր ստանաք նրանցից:

ինչպես օգտագործել միավորները

2010 թվականի մայիսից սկսած` կուտակած բոնուսները կարելի է փոխանակել SMS-փաթեթների, ցանցի ներսում և ցանցից դուրս զանգահարելու րոպեների հետ, իսկ հետագայում` նաև այլ ծառայությունների հետ, որոնք պարբերաբար կավելացվեն Ձեր բոնուսային ցանկին: