Եթե Դուք Orange Խոսենք կամ Ամեն Ամիս բաժանորդ եք, ապա բոնուսային միավորներ կստանաք ամեն անգամ Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր կամ միջազգային համարներ կատարած և դրանցից ստացված զանգերի համար:
Դեպի տեղական և միջազգային ոչ Orange համարներ կատարած և նրանցից ստացված զանգերի յուրաքանչյուր րոպեն Ձեզ կբերի մեկ միավոր:
Օրինակ` եթե մեկ ամսվա ընթացքում կատարել եք զանգեր 65 րոպե 23 վայրկյան տևողությամբ դեպի ոչ Orange համարներ, ապա կստանաք 65 միավոր: Եթե նույն ժամանակահատվածում ոչ Orange համարներից ստացել եք զանգեր 117 րոպե 56 վայրկյան տևողությամբ, ապա կստանաք 117 միավոր: Այսպիսով, այդ ամսվա ընթացքում կստանաք ընդամենը 65 + 117 = 182 միավոր:
Բոնուսային միավորներ չեն տրվում ռոմինգում զանգեր կատարելիս:
Կատարած և ստացած զանգերի համար տրվող բոնուսային միավորները հաշվեգրվում են ամսական կտրվածքով, ինչի մասին Դուք կտեղեկացվեք յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբին կարճ հաղորդագրության միջոցով: Կուտակած բոնուսյին միավորները կարող եք ստուգել` հավաքելով *155#:
Դա շատ հեշտ է: Orange Բոնուսին միանալու համար գրանցման կարիք չկա: Պարզապես խոսեք:
Դուք կստանաք բոնուսային միավորներ ամեն անգամ, երբ զանգահարեք Հայաստանի ֆիքսված, այլ բջջային օպերատորների բաժանորդներին և դեպի միջազգային համարներ, կամ զանգեր ստանաք նրանցից:
2010 թվականի մայիսից սկսած` կուտակած բոնուսները կարելի է փոխանակել SMS-փաթեթների, ցանցի ներսում և ցանցից դուրս զանգահարելու րոպեների հետ, իսկ հետագայում` նաև այլ ծառայությունների հետ, որոնք պարբերաբար կավելացվեն Ձեր բոնուսային ցանկին: