Կուտակած միավորները կարելի է փոխանակել SMS-փաթեթների, ցանցի ներսում և ցանցից դուրս զանգահարելու րոպեների հետ:
Բոնուսային միավորներն օգտագործելու համար Ձեր Orange հեռախոսահամարից պարզապես հավաքեք *155#:
Կարող եք ընտրել հետևյալ փաթեթները.
| 25 կարճ հաղորդագրություն | 100 բոնուսային միավոր |
| 60 կարճ հաղորդագրություն | 150 բոնուսային միավոր |
| 100 կարճ հաղորդագրություն | 200 բոնուսային միավոր |
Այս SMS-փաթեթներն ուժի մեջ են 30 օր, և դրանք կարող եք ուղարկել ցանկացած ուղղությամբ` տեղական և միջազգային համարների:
| 30 րոպե | 60 բոնուսային միավոր |
| 60 րոպե | 100 բոնուսային միավոր |
| 120 րոպե | 160 բոնուսային միավոր |
Այս րոպեներն ուժի մեջ են 15 օր, և դրանք կարող եք օգտագործել միայն Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար:
| 10 րոպե | 200 բոնուսային միավոր |
| 30 րոպե | 300 բոնուսային միավոր |
| 60 րոպե | 400 բոնուսային միավոր |
Այս րոպեներն ուժի մեջ են 15 օր, և դրանք կարող եք օգտագործել միայն Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին զանգահարելու համար:
Կուտակված միավորները կարող եք օգտագործել միայն նշված փաթեթները ձեռք բերելու համար:
Փաթեթները չեք կարող օգտագործել պրեմիում կարճ հաղորդագրություններ ուղարկելու, կոնտենտ պրովայդերներին զանգահարելու և նրանցից բովանդակություն ստանալու համար:
Տարվա ընթացքում կընդլայնվի այն ծառայությունների ցանկը, որ կարելի է ձեռք բերել կուտակած միավորների դիմաց:
Դա շատ հեշտ է: Orange Բոնուսին միանալու համար գրանցման կարիք չկա: Պարզապես խոսեք:
Դուք կստանաք բոնուսային միավորներ ամեն անգամ, երբ զանգահարեք Հայաստանի ֆիքսված, այլ բջջային օպերատորների բաժանորդներին և դեպի միջազգային համարներ, կամ զանգեր ստանաք նրանցից:
2010 թվականի մայիսից սկսած` կուտակած բոնուսները կարելի է փոխանակել SMS-փաթեթների, ցանցի ներսում և ցանցից դուրս զանգահարելու րոպեների հետ, իսկ հետագայում` նաև այլ ծառայությունների հետ, որոնք պարբերաբար կավելացվեն Ձեր բոնուսային ցանկին: