հուշում.

ընդհանուր դրույթներ և պայմաններ

  • Բոնուսային միավորներ կարող եք կուտակել մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը, իսկ ձեռք բերված բոնուսային միավորները հնարավոր է փոխանակել րոպեներ ցանցից դուրս, րոպեներ ցանցի ներսում և SMS փաթեթների հետ մինչև 2012թ. հունվարի 31-ը:
  • Ձեռք բերված բոնուսները հնարավոր չէ օգտագործել պրեմիում կարճ հաղորդագրություններ ուղարկելու, երրորդ պրովայդերներին զանգահարելու և նրանցից բովանդակություն ստանալու համար:
  • Orange-ը կարող է ցանկացած ժամանակ փոփոխել Orange Բոնուսի պայմանները: Պարզապես հետևեք նորություններին:

ինչպես մասնակցել

Դա շատ հեշտ է: Orange Բոնուսին միանալու համար գրանցման կարիք չկա: Պարզապես խոսեք:

ինչպես կուտակել միավորներ

Դուք կստանաք բոնուսային միավորներ ամեն անգամ, երբ զանգահարեք Հայաստանի ֆիքսված, այլ բջջային օպերատորների բաժանորդներին և դեպի միջազգային համարներ, կամ զանգեր ստանաք նրանցից:

ինչպես օգտագործել միավորները

2010 թվականի մայիսից սկսած` կուտակած բոնուսները կարելի է փոխանակել SMS-փաթեթների, ցանցի ներսում և ցանցից դուրս զանգահարելու րոպեների հետ, իսկ հետագայում` նաև այլ ծառայությունների հետ, որոնք պարբերաբար կավելացվեն Ձեր բոնուսային ցանկին: